ՕՐՕ ընտրարշավի ընթացքում գրանցված միջադեպի քրգործով ձերբակալված կա

ՕՐՕ ընտրարշավի ընթացքում գրանցված միջադեպի քրգործով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով՝ մարտի 12-ին Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։

Միջադեպի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական հետազոտության նախնական արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդի մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 4 պարկուճ։ Վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև ինքնաձիգը։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի վերաբերյալ, պարզվում են մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանց գործողությունները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---