Ադրբեջանը հայտնաբերել է բոլոր իր դժբախտությունների մեղավորներին. դրանք ԱՄՆ-ն ու Իսրայելն են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մտավորականություն շարժումը (ԱՄՇ) եւ «Ազերի» հասարակական կազմակերպությունը Միջազգային մամլո-կենտրոնում «կլոր սեղան են» անցկացրել «Պաշտպանենք մեր բարոյականությունը» թեմայով: Դրա աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել են մտավորականության, քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սակայն ադրբեջանական հասարակությունում ազգային աշխարհայացքին, մահմեդական արժեքներին հակասող երեւույթների առաջացմանը նվիրված քննարկումը այնքան էլ առարկայական չէր: Գրեթե յուրաքանչյուր ելույթ ունեցող իր պարտքն էր համարում քննադատել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք եւ, նրանց կարծիքով, տարածում են անբարոյականությունը Ադրբեջանում: Բացելով միջոցառումը` ԱՄՇ նախագահ Էլդինազ Ղուլիեւը նշել է, որ անբարոյականությունը դարձել է երկրի համար գլոբալ խնդիր: «Չնայած բոլորը խոսում են, որ Ադրբեջանի համար կարեւորագույն խնդիրը Ղարաբաղն է, ես գտնում եմ, որ այդ տարածաշրջանի կորստի հիմնական պատճառը եղել է մեր անբարոյականությունը»,- նշել է նա: Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ հաջի Մովսումա Սամեդովայի խոսքերով, հրեաները ագրեսիվ սիոնիստական պետություն են ստեղծել, որը սպառնալիք է ներկայացնում իսլամի եւ իսլամական պետությունների համար: Մի քանի րոպե հատկացնելով Պաղեստինի պատմությանը` կուսակցության ղեկավարը մատնանշել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կանգնած են նրանց ետեւում, ովքեր Ադրբեջանում վնասակար բարյախոսություն են քարոզում: «Միջազգային սիոնիզմը իր ձեռքերում է պահում ադրբեջանական հեռուստաընկերությունը»,- նշել է ԱԻԿ նախկին նախագահ հաջի Հաջիագա Նուրիեւը: Նրա կարծիքով, բոլոր մտավորականները պետք է պաշտպանեն իսլամը, հաղորդում է «Զերկալոն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---