Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի 10-յակում է

Ծաղկաձորը՝ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի  10-յակում է

PanARMENIAN.Net - Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը ներառել է Ծաղկաձորը երեխաների հետ ռուսաստանցիների համար լեռնադահուկային մատչելի հանգստավայրերի ցանկում:

Ըստ ծառայության տվյալների, Ծաղկաձորում զբոսաշրջիկները հանգստի համար 24 ժամում կծախսեն 100 դոլարից պակաս՝ ներառյալ հյուրանոցի համարը, սնունդն ու դահուկների վարձույթը:

Վարկանիշը կազմվել է մարտի 25-31-ը երեխաների հետ բնակության համար հյուրանոցային համարների ամրագրման տվյալներով:

Ըստ ՏուրՍտատ գործակալության, 2017-ին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցիների քանակը 2016-ի համեմատ աճել է 10%-ով:

Ծաղկաձորից բացի առաջին 10-ում են նաև ՌՌ Կեմերովոյի շրջանի Շերեգեշը, իտալական Լիվինյոն, ղազախական Չիմբուլակը, ՌԴ Մուրմանսկի շրջանի Խբինին, ադրբեջանական Շահդագը, Կրասնոյարսկի Բոբրովի լոգը և այլ հանգստավայրեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---