Թուրք գործընկերոջ հետ հանիպմանը ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի ու Ալի Բաբաջանի հանդիպմանը Նյու-Յորքում քննարկվել է երկկողմանի հարաբերությունների հարցը: Մասնավորապես, Վարդան Օսկանյանը ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը, որը փակվել է Թուրքիայի կողմից 1993 թվականին: Ընդ որում. Բաբաջանը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի առեւտուրը երրորդ երկրների միջոցով է կատարվում, մասնավորապես, Իրանի եւ Վրաստանի: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հարցով առաջիկա քվեարկությանը: «Պատմությունը չի կարող վերագրվել քաղաքական գործիչների եւ խորհրդարանականների ձայներով: Մենք շարունակելու ենք առաջարկել ստեղծել պատմաբանների միասնական հանձնաժողով, որպեսզի խնդիրը վերլուծվի գիտական տեսանկյունից: Հայերը զոհ են գնացել լայնորեն տարածված խաոսին եւ կառավարական ճգնաժամին 600-ամյա Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում: Իսկ Թուրքիայի Հանրապետությունը գոյություն ունի 1923 թվականից»,- ասել է Բաբաջանը:



Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ նախարարները համաձայնել են պահպանել շփումներն ու հնարավորության դեպքում հաճախ հանդիպել: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Վարդան Օսկանյանին նաեւ ցուցադրել է Ախթամարի վերականգնված եկեղեցու լուսանկարները, հաղորդում է Anatolia news agency:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---