Սինգապուրի օդանավակայանը 5-րդ անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհում

Սինգապուրի օդանավակայանը 5-րդ անգամ լավագույնն է ճանաչվել աշխարհում

PanARMENIAN.Net - Սինգապուրի Չանգի օդանավակայանը 5-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնն աշխարհում: Այդ մասին մարտի 15-ին հայտնել են «Չանգի գրուպ» կառավարիչ ընկերության ներկայացուցիչները՝ ներկայացնելով միջազգային հետազոտության արդյունքները, որն անցկացրել է հեղինակավոր Skytrax ընկերությունը:

«5 տարի շարունակ լավագույնը ճանաչվելը շատ նշանակալի նվաճում է օդանավակայանի համար: Դա վկայում է, որ Չանգին շատ սիրված է օտարերկրացի ճանապարհորդների շրջանում»,-ասել է Skytrax ընկերության ղեկավար Էդվարդ Փլեյսթիդը, գրում է ՏԱՍՍ-ը:

Սինգապուրի օդանավակայանը միաժամանակ լավագույնն է ճանաչվել Ասիայում, ինչպես նաև «հանգստի համար հարմարավետ» անվանակարգում:

Երկրորդ տեղում, ըստ զեկույցի, Տոկիոյի Խանձան է, իս երրորդը՝ Սեուլի Ինչխոնը: Եվրոպական օդանավակայնների թվում ամենաբարձր տեղը զբաղեցրել է Մյունխենի օդանավակայանը, որը 4-րդ հորիզոնականում է:

Հետազոտությունն անցկացվել է 13.8 մլն ուղևորների հարցման հիման վրա՝ 105 երկրի և տարածքի ներկայացուցիչների շրջանում:

Հարցման մասնակիցները 550 օդանավակայան են գնահատել ամբողջ աշխարհում տարբեր պարամետրերով, այդ թվում գրանցման, ժամանման, հարակից չվերթների, ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի, խանութների առկայության և տեսականու և այլ առումներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---