Թուրքիան կվերանայի փախստականների գծով ԵՄ հետ պայմանագիրը

Թուրքիան կվերանայի փախստականների գծով ԵՄ հետ պայմանագիրը

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է վերանայել փախստականների գծով պայմանագիրը Եվրամիության հետ: Նման որոշման պատճառն այն է, որ Թուրքիան այլևս իմաստ չի տեսնում կատարելու դրանք նույն սցենարով:

Ըստ Թուրքիայի ԵՄ գծով նախարար Օմեր Չելիկի, Անկարայի և Եվրամիության պայմանավորվածությունները միգրացիայի վերաբերյալ պետք է վերանայվեն, գրում է Tvzvezda-ն Reuters-ի վրա հղումով:

Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նախկինում նա հայտարարել էր, որ Եվրամիության հետ համաձայնությունը կչեղարկվի: Դիվանագետները նշում են, որ Թուրքիան կատարել է պայմանագրի իր մասը, ի տարբերություն ԵՄ երկրների:

Թուրքիայի և ԵՄ միջև պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2016-ի մարտի 7-ին: Ըստ պայմանավորվածության, Թուրքիան պետք է հետ ընդունի թուրքական տարածքով Հունաստան հասնող բոլոր փախստականներին: Փոխարենը Եվրամիությունն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ պետք է տրամադրեր Թուրքիային:

Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

Ընթերցեք նաև. Շվեյցարիայում Թուրքիայի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---