Երևանը հրավիրել է Բաքվին որպես դիտորդ ներկա լինել Աժ ընտրություններին

Երևանը հրավիրել է Բաքվին որպես դիտորդ ներկա լինել Աժ ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանը հրավիրել է Ադրբեջանին դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան նամակ էր ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր երկրներին, այդ թվում Ադրբեջանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱՊՀ գործկոմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:

Ադրբեջանը չի արձագանքել հրավերին, գրում է Rusarminfo-ն:

Ըստ Գումինսկու, հրավերն ընդունել է 76 դիտորդ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և Բելառուսից:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---