Ռ.Քոչարյանը մեկնում է Դուշանբե ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմեկնի Դուշանբե` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Միխայել Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:



ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը: Քննարկման գլխավոր հարցը կդառնա ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը:



ՀԱՊԿ ղեկավարների նեղ շրջանակով նիստի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակություն 2007թ. երկրորդ եւ 2008թ. առաջին կիսամյակներում Կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի նիստի քննարկմանը, ապա նաեւ ստորագրմանը կներկայացվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտներում Կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան:



Տաջիկստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերի աշխատանքին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---