Իրանը պաշտոնապես դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավոր

Իրանը պաշտոնապես դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավոր

PanARMENIAN.Net - Իրանը պաշտոնապես դարձել է Սիրիայում հրադադարի երաշխավոր, միանալով ՌԴ-ին և Թուրքիային: Այդ մասին հայտնել է Աստանայում միջսիրիական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

«Այսօրվա խորհրդակցությունների շատ կարևոր արդյունքը դարձավ Իրանի պատվիրակության որոշումը՝ համաձայնագրին երաշխավոր երկրի ձևաչափով միանալու մասին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրենտևը նաև հայտնել է, որ սահմանադրական հանձնաժողովը կապահովի Սիրիայի ժողովրդի մասնակցությունն օրինաստեղծ գործունեությանը:

«Բանակցությունների սեղանին դրված նոր փաստաթղթերից կցանկանայի առանձնացնել սահմանադրական հանձնաժողովի նախագիծը, որի ստեղծումը կապահովի երկրի բնակչության բոլոր շերտերի մասնակցությունը Սիրիայի սահմանադրության մշակմանը»,-ասել է նա:

Լավրենտևն ասել է նաև, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան համադրում են Սիրիայում ընդդիմության և գրոհայինների զատման քարտեզները: Նա հավելել է, որ զատման հարցը չափազանց կարևոր է:

Մարտի 11-ին սիրիական ընդդիմությունը մի շարք պայմաններ է առաջ քաշել բանակցությունների անցկացման համար: Սիրիայի հեղափոխական ուժերի պատվիրակության հայտարարության մեջ պահանջների թվում էր նաև Աստանայի բանակցությունների հետաձգումը, հրադադարի մեխանիզմի քննարկման ավարտը:

Նույն օրը ՄԱԿ ԱԽ-ն կոչ արեց սիրիական հակամարտության կողմերին շարունակել բանակցությունները կառուցողական ճանապարհով, առանց նախապայմանների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---