ՀՀ մարզիկները հնարավոր է չմասնակցեն Աշխարհի գավաթին. պատճառը փամփուշտների խնդիրն է

ՀՀ  մարզիկները հնարավոր է չմասնակցեն Աշխարհի գավաթին. պատճառը փամփուշտների խնդիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանի հրաձիգները 2017-ին հրանավոր է չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին լրագրողներին ասել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

«Մենք լուրջ պատճառ ունենք: Դա փամփուշտի բացակայությունն է: Խոսքը վերաբերում է 5,6 մմ փամփուշտներին: Դրանք հիմնականում արտադրում են Անգլիան ու Գերմանիան: Հայաստանին նման փամփուշտներ չեն տրամադրում, քանի որ այն տարածաշրջանում գտնվում է էմբարգոյի տակ», - պարզաբանել է գլխավոր մարզիչը, մեջբերում է Ա1+-ը:

Մարտի 12-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը: Առաջնությունում ՀՀ մարզիկներին միայն մեկ մեդալ է հաջողվել նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---