Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կընդունվի մինչ Երախտագիտության օրը

PanARMENIAN.Net - 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին կընդունվի Ներկայացուցիչների պալատում մինչ Երախտագիտության օրը, որը նշվելու է նոյեմբերի 25-ին: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ, կոնգրեսական Սթենի Հոյերը: «Այդ իրադարձություններն ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի ներկայիս կառավարության հետ: Բանաձեւն ընդունվում է հանուն հայերի ողբերգության, որը, մեր համոզմամբ, Ցեղասպանություն է եղել:Եթե մենք չենք ցանկանում կրկին նման իրադարձություններ վերապրել կամ դրանց վկան դառնալ, մենք պետք է հիշենք ողբերգության մասին եւ դատապարտենք այն»,-ասել է Հոյերը, հաղորդում է «Սաբահ» թերթը:



Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ին, որ 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում ամերիկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ: Հոկտեմբերի 10-ին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեում: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին սատարում են 227 կոնգրեսականներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---