ՌԴ-ն ՀՀ-ին կվերադարձնի 1995-ին գողացած Վռուբելի կտավը

ՌԴ-ն ՀՀ-ին կվերադարձնի 1995-ին գողացած Վռուբելի կտավը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն Հայաստանին կփոխանցի գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը, հրեշտակն ու Թամարայի ոգին» կտավը: Այդ մասին է հայտնի դարձել ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին կտավև վերադարձնելու համար:

Կտավը գողացվել էև դեռևս 1995 թվականին ու գտնվել էր համապատասխան ծառայությունների աշխատանքի շնորհիվ: ՀՀ մշակույթի նախարարոթյան գնահատականով, կտավը մի քանի հարյուր հազար դոլար արժե:

2006 թվականին ՀՀ-ն ՌԴ-ին էր նվիրել հայտնի քանդակագործ Օպեկուշինի ձեռքի Եկատերինա Երկրորդի արձանը, որը փրկվել էր ջարդոնի վերածվելու հեռանկարից սովետական տարիներին՝ քանդակագործ Մերկուլովի ջանքերով, ինչից հետո վերադարձվել էր Հայաստան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---