16 մարտի 2017 - 15:37 AMT
Երևանը՝ մայիսյան տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների 10-ում

Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում:

Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա:

Ըստ ծառայության, Երևանը 8-րդ հորիզոնականում է մայիսյան տոներին ռուսաստանցի ճանապարհորդների կողմից նախընտրած ուղղություններում: Երևանից բացի առաջին տասնյակում են նաև Մինսկը, Պրահան, Բարսելոնան, Բաքուն, Վիեննան, Թբիլիսին, Բուդապեշտը, Տալլինը և Ռիգան:

Ռուսական քաղաքների հնգյակում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը, Կալինինգրադը և Նիժնի Նովգորոդը:

Ըստ ՏուրՍտատ գործակալության, 2017-ին ռուսաստանցիների ունղևորությունները արտերկիր տոնական օրեին աճել են 10 տոկոսով 2016-ի համեմատ:

Երևանն ընդգրկվել էր նաև փետրվարին տոնական հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: