Մեծ Բրիտանիայի թագուհին ստորագրել է Brexit-ի մեկնարկի մասին օրենքը

Մեծ Բրիտանիայի թագուհին ստորագրել է Brexit-ի մեկնարկի մասին օրենքը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի մեկնարկի մասին օրենքը: Բրիտանիայի ղեկավարը հավանություն է տվել օրենքին մարտի 16-ին, որն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի երկու պալատների կողմից: Այդ մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն, գրում է Deutsche Welle-ն:

Այդպիսով Brexit-ի գործընթացը սկսելու մասին օրենքը մտել է ուժի մեջ: Այժմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկարողանա դիմել Բրյուսելին միության կազմից երկրի դուրս գալու մասին պաշտոնական դիմումով:

Ինչպես ակնկալվում է, դա տեղի կունենա մինչև մարտի վերջը: Բրիտանական ԶԼՄ-ները կառավարական աղբյուրների վրա հղումով հայտնել են, որ Brexit-ի մասին հարցումն արվելու է ԵՄ հոբելյանական 25-րդ գագաթնաժողովից հետո, որը կանցնի մարտի 25-ին Հռոմում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: Օրինագիծը թույլ է տալիս վարչապետին, թեև չի պարտավորեցնում, իրազեկել ԵՄ-ին կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, քանի որ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել դրան 2016-ի հունիսին:

Մինչդեռ Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---