Էրդողանը հերթական անգամ զգուշացրել է Բուշին Հայոց ցեղասպանության բանաձեւի «հետեւանքների» մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ եթե Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւն ընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա երկու երկրների հարաբերությունները կարող են վատթարանալ: Ինչպես հաղորդում է CNN-turk-ը, Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Իրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, ով խոստացել էր Թուրքիային աջակցել այդ հարցում:



«Բուշի վարչակազմը դեմ է հանդես գալիս 1915 թվականի իրադարձությունների մասին 106-րդ բանաձեւին, սակայն ժողովրդավարական կուսակցությունը, որը աջակցում է փաստաթղթին, ներկա դրությամբ կազմում է Կոնգրեսի մեծամասնությունը եւ գտնվում է հայկական սփյուռքի ազդեցության տակ»,- գրում է Turkish Daily News-ը հղում կատարելով Reuters-ին: Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան Վաշինգթոնի եւ ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցն է եւ հանդիսանում է չափավոր մահմեդական պետություն: ԱՄՆ-ն նրանց աջակցության կարիքն ունեն Իրաքում եւ Իրանում: «Թուրքիան կարող է փակել ամերիկյան ինքնաթիռների ՌՕՈՒ կայանը Ինջիրլիկում եւ ճանապարհը դեպի Իրաք, եթե բանաձեւն ընդունվի: Թուրքիան նաեւ պատվիրակություններ է ուղարկում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվերակության կանխման համար»,- նշում է բարձրաստիճան թուրք օրենսդիրը:



Հիշեցնենք, որ Թուրքիան բազմաթիվ անգամներ զգուշացրելէ, որ 106-րդ բանաձեւն ընդունելու դեպքում, հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարդանալ: Հոկտեմբերի 10-ին կայանալու է քվեարկություն ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Ինքը` բանաձեւը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկա դրությամբ բանաձեւը պաշտպանում են 227 կոնգրեսական:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---