Կրակոցներ Ֆրանսիայի դպրոցներից մեկում. Կան վիրավորներ

Կրակոցներ Ֆրանսիայի դպրոցներից մեկում. Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Կրակոցներ են հնչել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրաս քաղաքի վարժարանում: Երկու մարդ, այդ թվում դպրոցի տնօրենը, վիրավորվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը: Ըստ ԶԼՄ-ների, կրակ է բացվել Ալեքսիս դը Տոկվիլի անվան ավագ դպրոցում:

Կրակողին ձերբակալել են: Դա 17-ամյա դպրոցական է: Նրա մոտ հայտնաբերվել է հրացան, 2 ատրճանակ և 2 նռնակ: Կասկածյալներից մեկին հաջողվել է փախչել, գրում է Ինտերֆաքսը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի վրա հղումով:

Իրավապահ մարմինները խնդրել են մերձակա շրջանների բնակիչներին դուրս չգալ տներից: Պատահարի վայր են ժամանաել հատուկ նշանակության ուժեր: Կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է ահաբեկչական հարձակման մասին զգուշացնող բջջային հավելված:

Մարտի 16-ին պայթյուն է որոտացել Փարիզում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի շենքում: Դա տեղի է ունեցել, երբ աշխատակիցներից մեկը փորձել է բացել ծրարը, որը փոստային ծառայությունն էր բերել: Մեկ մարդ տուժել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---