Օհանյանը՝ Էրեբունի հիվանդանոցում. «Խնդիրները պետք է հարթվեն»

Օհանյանը՝ Էրեբունի հիվանդանոցում.  «Խնդիրները պետք է հարթվեն»

PanARMENIAN.Net - Օհանյան-Ռաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներն «Էրեբունի» հիվանդանոց են այցելել՝ Ջրառատի դեպքերից տուժած իրենց դաշինքի համակիրներին աջակցելու համար:

Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն այցելությունից հետո լրագրողներին ասել է, որ դեպքերի հետ կապված նրանց հարցեր չի տվել, միայն առողջությամբ է հետաքրքրվել: Նա ասել է նաև, որ հիմա դեպքերից տուժած իրենց համակիրները գտնվում են իրավապահների վերահսկողության տակ:

Օհանյանը նշել է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ հանդիպել է միայն միջադեպի առաջին օրը. «Խնդիրները պետք է հարթվեն և համապատասխան ընթացք պետք է տրվի գործող օրենքների շրջանակներում»:

Օհանյանի հետ հիվանդանոցում էին Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով միջադեպը: Նա նշել է, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք:

ՕՐՕ նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա»:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---