Futurist պարբերականը՝ Դիլիջանի դպրոցի մասին. «Հոգվարթս մագլերի համար» և «ապագայի դպրոց»

Futurist պարբերականը՝ Դիլիջանի դպրոցի մասին. «Հոգվարթս մագլերի համար» և «ապագայի դպրոց»

PanARMENIAN.Net - Ռուսական Futurist պարբերականը UWC Dilijan դպրոցի մասին ճանաչողական հոդվածում այն կոչել է «Հոգվարթս մագլերի համար» և «ապագայի դպրոց»:

«20 հազարից պակաս բնակչություն ունեցող Դիլիջանի մասին աշխարհն իմացավ երեք տարի առաջ, երբ այնտեղ բացվեց UWC Dilijan միջազգային դպրոցը: Սա աշխարհով մեկ սփռված United World Colleges (UWC) դպրոցների համակարգերի 17 դպրոցից մեկն է: Այժմ այնտեղ սովորում է 198 ուսանող աշխարհի 72 երկրից», - նշվում է հոդվածում, գրում է Նովոստի Արմենիան:

Պարբերականի` Հայաստան ժամանած թղթակիցները այցելել էին Դիլիջանի դպրոցը և ներկայացրել ընթերցողին իրենց տպավորությունները:

«UWC Dilijan-ում անցկացրած մի քանի ժամը ինձ ստիպեցին կարոտել դպրոցական այն ժամանակները, որ երբեք չեմ ունեցել իմ չորս դպրոցներից և ոչ մեկում: Այստեղ չկա զգացում, որ պարտավոր ես սովորել, այստեղ դու ուղղակի ուզում ես դա անել», - նշել է հոդվածի հեղինակը:

UWC Dilijan College–ը 2015-ին պարգևատրվել է IGRA Green Roof Leadership Awards մրցանակով «Թրենդ թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և ճանաչվել է International Property Awards–ի եվրոպական փուլի հաղթող Public Services Development անվանակարգում։ Բացի այդ, UWC Dilijan College–ն ԱՊՀ տարածքում կրթական միակ հաստատությունն է, որը հավաստագրված է BREEAM էկոլոգիական շինարարության չափանիշներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---