Երևանի փողոցներում Արթուր Սարգսյանի հիշատակին երթ է անցկացվում

Երևանի փողոցներում Արթուր Սարգսյանի հիշատակին երթ է անցկացվում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հանրապետական հիվանդանոցում մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի աջակիցները հիշատակի ցույց անցկացրեցին Երևանի Ազատության հրապարակում, ինչից հետո երթ սկսեցին մայրաքաղաքի փողոցներով:

Ակտիվիստ Շահեն Հարությունյանը՝ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով անցկացվող նստացույցերի կազմակերպիչը, հայտարարեց, որ Ազատության հրապարակում ամենօրյա ցույցեր են անցկացվելու «Հաց բերողի» հիշատակին:

Դրանից հետո տասնյակ ակտիվիստներ երթ սկսեցին քաղաքի փողոցներով: Ոստիկանները թույլ չտվեցին շարժվել Բաղրամյան պողոտայի ուղղությամբ, ինչից հետո նրանք շարժվեցին դեպի արդարադատության նախարարություն:

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---