Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը հարվածի տակ է դնում Թուրքիայի հրեական համայնքին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը կարող է փչացնել ԱՄՆ-ի վարկանիշը եւ հարվածի տակ դնել Թուրքիայի հրեական համայնքին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Եթե բանաձեւն անցնի, դա, անկասկած, բացասաբար կազդի Միացյալ Նահանգների վրա: ԱՄՆ-ն վատ կընդունվեն Թուրքիայում եւ կառավարությունը չի կարողանա կանխել դա»,- ասել է նա, գտնվելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ):



Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ հայ եւ եւ հրեական լոբբիները միավորվել են Թուրքիայի դեմ: «Մենք չենք կարող բացատրել ժողովրդին` ինչու է այդպես ստացվել: Մենք ասել ենք, որ չենք կարողանա պահել Թուրքիայի հրեական համայնքին այս ամենից»,- ասել է Բաբաջանը: Նա նաեւ նշել է, որ Արեւմուտքը ելնելով «ցավակցության խնդրից» չի հասկանում` ինչ է այդ հարցը նշանակում Թուրքիայի համար: «Նրանք չեն հասկանում, որ դա էկզեկուցիա է առանց դատարանի: Նրանք չեն հասկանում, որ 1915 թվականը շատ հեռու չէ, եւ որ մեր հազարավոր նախնիներ դառնում են մեղադրյալներ»,- գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, գրում է Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---