Աշխարհի առաջնությանը մասնակցող երիտասարդ ՀՀ սուսերամարտիկների կազմը հայտնի է

Աշխարհի առաջնությանը մասնակցող երիտասարդ ՀՀ սուսերամարտիկների կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - Սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունից հետո Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, որ իրենց սպասելիքներն արդարացել են:

«Մեր բոլոր առաջատար սուսերամարտիկները հաղթեցին: Արդեն գիտենք` մարզիկներն ինչ հնարավորություններ ունեն: Մեր սպասելիքներն արդարացան, անակնկալներ չունեցանք: Ընդհանուր առմամբ գոհ ենք»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Այժմ սուսերամարտիկները պատրաստվելու են Բուլղարիայում կայանալիք պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությանը:Մադոյանը հայտնել է, որ Հայաստանի առաջնության արդյունքում ձեւավորվել է հավաքականի կազմը:

Գլխավոր ստուգատեսին կմասնակցեն 2 պատանի եւ 4 երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Պատանիներից աշխարհի առաջնությունում հանդես կգան Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ ճկասուսեր), իսկ երիտասարդներից` Էդուարդ Օվիկյանը, Ռազմիկ Վարդանյանը, Էմմա Պողոսովան (երեքն էլ խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր).

«Հույս ունենք, որ մեր սուսերամարտիկները լավ հանդես կգան աշխարհի առաջնությունում եւ կկարողանան մի քանի փուլ անցնել: Սկզբից մասնակցելու են պատանիները, ապա երիտասարդները:

Պատրաստվածության այս մակարդակով դժվար է մրցանակային տեղ զբաղեցնել: Մինչեւ գլխավոր ստուգատեսը հավաքական թիմի հետ միասնական մարզումներ ենք անցկացնելու: Միջազգային ֆեդերացիան ամեն տարի աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում՝ տարբեր երկրներից հրավիրելով մեկական մարզիկ: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի Էդուարդ Օվիկյանը»,- նշել է Մադոյանը:

Պատանիների աշխարհի առաջնությունը կկայանա ապրիլի 1-4, իսկ երիտասարդներինը` ապրիլի 5-8-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---