Մոուրինյո. «Ռոստովի» հետ խաղը ծանր էր, բայց ՄՅՈւ-ն հիասքանչ էր

Մոուրինյո. «Ռոստովի» հետ խաղը ծանր էր, բայց ՄՅՈւ-ն հիասքանչ էր

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» հետ հաղթական խաղից հետո ասել է, որ խաղը շատ բարդ էր: «Այսօր մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Դա շատ ծանր խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ծանր էր 10-ով խաղալը, մեզ համար դժվար կլինի խաղալ նաև կիրակի օրը»,-ասել է Մոուրինյոն:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»: Խաղն ավարտվել է Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով:

Նա նշել է, որ թիմը ֆանտաստիկ աշխատանք է կատարել:

«Կարծում եմ, շատերը կասեն, որ ՄՅՈւ ֆուտբոլիստները պետք է ավելի լավ խաղային...Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, կարող ենք նույնիսկ ավելի շատ գոլեր խփել, սակայն իրողություններն այնպիսն են, որ մենք ստիպված ենք կռվել: Կրկնեմ՝ տղաները հիասքանչ էին: Բայց հոգնածությունն իր գործն արեց»,-ասել է նա:

Մոուրինյոն հայտարարել է, որ վախենում էր, որ «Ռոստովի» հետ խաղում կարող էր լրացուցիչ ժամանակ սահմանվել, հայտնում է Sputnik Արմենիան:

Խաղի 70-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում ստանալով, գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ, որտեղ Զլատան Իբրահիմովիչը, հասցեագրել է գնդակն առավել հարմար դիրքում գտնվող Խուան Մատային, որը մոտ տարածությունից գնդակն ուղարկել է ռուսական թիմի դարպասը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---