Կիրո Մանոյան. Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կընդունվի

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն հոկտեմբերի 10-ին կքվեարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի օգտին եւ հարցը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, վերջին օրերին Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալել թույլ չտալու համար քվեարկությունը: «Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հեռախոսազրույցը նախագահ Բուշի հետ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի բանակցությունները Իսրայելի նախագահի հետ, վերջապես, ութ նախկին պետքարտուղարների նամակն ասում են այն մասին, որ Թուրքիան շատ է մտահոգված 106-րդ բանաձեւի հնարավոր ընդունմամբ: Սակայն Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նույնպես ակտիվացրել է իր գործունեությունը, թույլ չտալու համար, որ քվեարկությունն արգելափակվի: Պետք չէ մոռանալ, որ ութ նախկին պետքարտուղարներն ընդամենը ութ ձայն են, իսկ հայկական համայնքի ձայները շատ ավելին են: Հենց դա պետք է հաշվի առնել նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Կոնգրեսի 2008 թվականի ընտրություններից առաջ»,-ասել է Մանոյանը:



«Հայ Դատի» ղեկավարը նշել է նաեւ, որ Իսրայելը հայտնվեց շատ «անհարմար» վիճակում: «Ստացվեց այնպես, որ ԱՄՆ-ի հրեական համայնքը պառակտվեց` մի մասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, մյուսը` դեռեւս տատանվում է: Այդ իրավիճակում Իսրայելը ստիպված է ընտրություն կատարել, ինչը միշտ դժվար է»,-ասել է Կիրո Մանոյանը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեում: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են ԱՄՆ 227 կոնգրեսականներ եւ 32 սենատորներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---