Քրիս Սմոլինգ. Բախտս բերել է, որ Մխիթարյանի դեմ չեմ խաղում17 մարտի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը բարձր է գնահատել իր թիմակից և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ունակությունները: «Մենք ուրախ ենք, որ Հենրիխը վերադարձել է: Դա հիանալի է: Նա մի քանի խաղի չմասնակցեց, սակայն կարողացավ նույն մակարդակի դուրս գալ: Այժմ նա պատրաստ է, ինչպես երբեք»,-ասել է Սմոլինգը: Ըստ նրա, ՄՅՈւ կազմում բավարար են գերազանց ֆուտբոլիստները, և դա հիանալի է, գրում է «Սովետսկի սպորտը»: «Օրինակ, Մխիթարյանը, որը մշտապես սպառնում է մրցակցի դարպասին: Նրա հետ շատ դժվար է գործ ունենալ: Նա անկանխատեսելի է, յուրաքանչյուր պաշտպան աշխարհում գիտի, թե որքան ծանր է խաղալ այդ ֆուտբոլիստի դեմ: Մի բան է նրա հետ նույն թիմում խաղալ, այլ բան՝ դիմակայել նրան: Իմ բախտս շատ է բերել, որ նրա դեմ չեմ խաղում: Նա միշտ մի քայլ առաջ է և գերազանց տեխնիկա ունի: Դա մեծ առավելություն է մեր թիմի համար»,-ասել է Սմոլինգը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» հետ հաղթական խաղից հետո ասել է, որ խաղը շատ բարդ էր: «Այսօր մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Դա շատ ծանր խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ծանր էր 10-ով խաղալը, մեզ համար դժվար կլինի խաղալ նաև կիրակի օրը»,-ասել է Մոուրինյոն: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»: Խաղն ավարտվել է Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |