Աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ավելի մեծ նշանակություն ունեն, քան կրոնականները

PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ավելի մեծ նշանակություն ունեն, քան կրոնականները, հայտարարել է Հարվարդի համալսարանի փորձագետ, դոկտոր Բրենդա Շաֆերը, Ռեյկյավիկում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակներում Անվտանգության չափագրման քաղաքացիական կոմիտեի նիստի ժամանակ: Նրա խոսքերով, փաստորեն կրոնը շատ փոքր դեր է կատարում, կամ ընդհանրապես չի ազդում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնության արտաքին քաղաքականության վրա: Միությունները չեն ստեղծվում, ելնելով մշակութային արժեքներից: «Մահմեդականությունը կամ քրիստոնեությունը մեծ կշիռ չունեն: Օրինակ, դա վերաբերում է Իրանին եւ նրա կողմից ընտրված գործընկեր երկրներին: Այդ մասին է վկայում նաեւ Իրանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պետության պաշտոնական մշակույթը չի սահմանափակում արտաքին քաղաքականության ուղղությունները»,-հայտարարել է Բ.Շաֆերը: Արեւմտյան երկրները պետք է դադարեն մտածել, թե կրոնն է որոշում գործընկերների ընտրությունը եւ վերանայեն իսլամի դերի ընկալումը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրներում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---