ՀԱՊԿ նախագահությունը 2008 թվականի գարնանը կանցնի Հայաստանին

PanARMENIAN.Net - 2008 թվականի գարնան վերջում կամ ամառվա սկզբում կայանալիք գագաթնաժողովին նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` ՀԱՊԿ-ում Ղրղզստանից կանցնի Հայաստանին: Այդ մասին ՀԱՊԿ Դուշանբեի ընդլայնված նիստում հաղորդել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը: Դուշանբեում կայացած գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի լիազորությունները հանձնեց Ղրղզստանի նախագահին, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:



ՀԱՊԿ համաձայնագիրը 1992 թվականի մայիսի 15-ին կնքել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---