Վ.Պուտին. ՀԱՊԿ երկրները կկարողանան ռուսական սպառազինություն գնել Ռուսաստանի ներքին գներով

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները կկարողանան ռուսական սպառազինություն եւ հատուկ տեխնիկա գնել իրենց զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի ներքին գներով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, որը կայացավ Դուշանբեում հոկտեմբերի 6-ին: Նրա խոսքերով, այդ պայմանավորվածությունն եղավ ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական արդյունքը:



Ընդամենը ՀԱՊԿ երկրները Դուշանբեում ստորագրել են շուրջ 20 փաստաթուղթ, ընդ որում գործնականում առանց քննարկման: Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի ընդունումը լավ հիմք է կազմակերպության խաղաղապահ համակազմի ձեւավորման համար: «Գագաթնաժողովի շրջանակներում հաջողվել է մշակել խաղաղապահ խնդիրները գործնական ոլորտում: Ըստ իս, դա կարեւոր է: Կարեւոր է նաեւ նորմատիվ բազան, կազմավորման կարգը, հստակ գրանցելու համար, թե ինչպես է դա կատարվում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին: Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցին լուրջ ուշադրություն է դարձվել` ստեղծվել են Արագ արձագանքման հավաքական ուժեր, հիմնականում, ահաբեկչության եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի համար:



«Այժմ հակաահաբեկչական բաղադրիչը լրացվում է խաղաղապահ ուժերի համար նորմատիվ հիմքի ստեղծմամբ: Չի բացառվում, որ որոշ հարցեր, խաղաղապահ գործողության անհրաժեշտության ծագման դեպքում առավել արդյունավետ կարող են լուծվել ՀԱՊԿ գծով: Կարծում եմ, որ դա լավ իրավական հիմք է այն բանի համար, որ ապագայում, եթե անհրաժեշտություն լինի, արագ եւ օպերատիվ կերպով ձեւավորվի խաղաղապահ կոնտինգենտը»,-ասել է Լավրովը` ընդգծելով, որ խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կիրառվեն Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հակամարտությունների կարգավորման համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---