Երևանում հողի հարկի գծով արտոնություններ են սահմանվել

Երևանում  հողի հարկի գծով արտոնություններ են սահմանվել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին 2017-ի համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաև այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ և օգտագործվում ըստ նշանակության: Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաև կարևորելով տվյալ տարածքում «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երևանի ավագանին ընդունել է որոշումը:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի Երևանի մարզաակումբ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով, Ըմբշամարտի և «Կոխ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի նախագահի առաջարկով Երևանի Արարատյան փողոցի 90 հասցեում գտնվող ուսումնարանի (մարզադպրոցի) 3910,0 քմ ընդհանուր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով Երևան համայնքին տրամադրելու մասին որոշման նախագծին, որով սահմանվել են նաև դրա հետ կապված գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---