Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծի արժեքը կարող է աճել

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) երկաթուղու նախագծի արժեքը կարող է աճել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը: Նրա խոսքերով, թանկացման պատճառ կարող է հանդիսանալ շինանյութի եւ էներգակիրների գների աճը:



Նախարարը չի պատասխանել Մարաբդա-Ախալքալաք 160 կմ հատվածի շինարարության ծախսերի աճի մասին հարցին: «Ադրբեջանական կողմը կֆինանսավորի 26 կմ նոր երկաթուղու կառուցումը եւ Մարաբդա-Ախալքալաք 160 կմ հատվածի վերակառուցումը»,-հայտարարել է նա: ԿԱԹԲ-ի նախնական արժեքը շուրջ 422 մլն դոլար է, որոնցից 202 մլն դոլարը կուղղվի վրացական հատվածի կառուցմանը, 220 մլն դոլարը` թուրքական հատվածի: Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղու կառուցման ամփոփիչ փաստաթուղթը ստորագրվեց փետրվարին Թբիլիսիում: Վրացական հատվածի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանի «Մարաբդա-Կարս երկաթուղի» ՍՊԸ-ին է հատկացրել 200 մլն դոլարի արտոնյալ վարկ 25 տարի ժամկետով 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Այդ միջոցների հաշվին Վրաստանի տարածքում կկառաուցվի նոր երկաթուղի, 29 կմ երկարությամբ, սպասարկման եւ տեխսպասարկման կետ Թուրքիայի հետ սահմանի մերաձակայքում, ինչպես նաեւ կվերակառուցվի հին ճանապարհը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---