ՀԱՊԿ-ն մտահոգված է «սառեցված հակամարտություններն» ուժային միջոցներով լուծելու գաղափարով

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները մտահոգություն են հայտնել «սառեցված հակամարտությունները» ուժային մեթոդներով լուծելու որոշ քաղաքական գործիչների կողմից հնչեցվող գաղափարների կապակցությամբ: «Մեծապես մտահոգում է այն բախումնային կապիտալը, որ կուտակվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական հարեւանությամբ, ինչը հղի է նոր բաժանանար գծերի առաջացմամբ, անվստահության եւ կասկածամտության մթնոլորտի վերածնունդով»,-ասվում է ՀԱՊԿ պետությունների հռչակագրում, որն ընդունվել է շաբաթ օրը Դուշանբեում Հավաքական անվտանգության կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ: Հռչակագրում ասվում է, որ որոշակի վտանգ են պարունակում ուժային մեթոդներով, գոյություն ունեցող բանակցությունների ձեւաչափից դուրս «սառեցված հակամարտությունները» լուծելու գաղափարներն ու ծրագրերը: «ՀԱՊԿ զարգացման հեռանկարային ուղղությունները` մասնակցությունը խաղաղարար գործունեությանը, բնական եւ տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմների մշակումը, տեղեկատվական անվտանգության ապահովումն` էլ ավելի կամրապնդեն կազմակերպության ներուժը, թույլ կտան վերածել այն անվտանգության բազմաֆունկցիոնալ եւ արդյունավետ մի կառույցի»,-ասվում է փաստաթղթում:



Գիտակցելով իր երկրների խաղաղության եւ կայունության ապահովման համար պատասխանատվությունը` ՀԱՊԿ առաջնորդները հաստատել են իրենց վճռականությունն ամրապնդել քաղաքական համագործակցությունը, կատարելագործել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Նրանք պատրաստակամություն են հայտնել ստեղծելու միջազգային իրավիճակի ցանկացած ճգնաժամային փոփոխությանն արագ արձագանքելու ժամանակակից եւ ճկուն համակարգ, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---