Պետերբուրգում մուլտֆիլմ են նկարահանել հայկական հեքիաթի մոտիվներով (վիդեո)

Պետերբուրգում մուլտֆիլմ են նկարահանել հայկական հեքիաթի մոտիվներով

PanARMENIAN.Net - 2016-ին Պետերբուրգում բնակվող լրագրող և ռեժիսոր Ինոկենտի Իվանովը 4 մուլտիֆիլմ է նկարահնել հայկական, մարիական, ադրբեջանական և բաշկիրական հեքիաթների հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին է պատմել ռեժիսորը:

Հայկական մոտիվներով մուլտֆիլմը նկարահանվել է «Արհեստը ոսկուց թանկ է» ժողովրդական հեքիաթի հիման վրա, որի գլխավոր միտքն այն է, որ ցանկացած մարդ, ով էլ լինի, պետք է ինչ-որ արհեստ ունենա: Ըստ Իվանովի, մուլտֆիլմը նկարահանվել է ավազի վրա արված նկարների հիման վրա՝ այդպիսի մատուցումը հետաքրքիր է թվացել ռեժիսորին:

«Մուլտֆիլմերի վրա աշխատել է հայտնի նկարչուհի Մարինա Սոսնինան»,-ասել է Իվանովը:

Ռեժիսորը նշել է, որ ընտրվել են այն ժողովրդների հեքիաթները, որոնց ներկայությունը զգալի է Լենինգրադի շրջանում:

Պատասխանելով Հայաստան այցելելու ծրագրերի մասին հարցին՝ լրագրողն ասել է, որ շատ կցանկանար: «Ես մանկուց եմ սիրում Հայաստանը: Ինձ դուր է գալիս երկիրն ու այնտեղ ապրող մարդիկ, շատ ուրախ կլինեմ նորից Հայաստանում լինել»,-ասել է նա:

«Իմ թիմը, երբ նկարահանվում էր «Ոլորտներ» ծրագրի Հայաստանին նվիրված թողարկումը, շատ է պատմել այդ ճամփորդության մասին», -ասել է Իվանովը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---