ԵԽԽՎ-ում կարող է զեկույց պատրաստվել Բաքվում քրիստոնեական գերեզմանոցի ոչնչացման մասին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն առաջարկություն է արել զեկույց նախապատրաստել Ադրբեջանում Նարիմանյան գերեզմանոցի ավերման մասին: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքներին: Ըստ Հարությունյանի, «Ադրբեջանում Նարիմանյան գերեզմանոցի ավերումը հրեական, ռուսական եւ վրացական համայնքների հիմնական իրավունքների խախտման վառ օրինակ է»: «Այդ նախաձեռնության տակ արդեն ստորագրել են Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի եւ Ռուսաստանի պատգամավորները, ինչը թույլ կտա քննարկման առարկա դարձնել այդ հարցը»,-ասել է նա` հավելելով, որ հետո որոշում կկայացվի այդ հարցի շուրջ զեկույց պատրաստելու վերաբերյալ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ Բաքվում ավտոմայրուղու շինարարության պատրվակով ավերվում է Նարիմանյան քրիստոնեական գերեզմանոցը, որտեղ հիմնականում թաղված են հայեր, հրեաներ եւ ռուսներ: Տեղական իշխանությունները հավաստիացնում են, որ կվերահուղարկավորեն շիրիմները, սակայն, դատելով Ինտերնետում զետեղված լուսանկարներից, այժմ այդ ամենը նման է մեծ կույտի: Լուսանկարների հեղինակների խոսքերով, բուլդոզերներն ուղղակի հողին են հավասարեցնում գերեամանները, հարազատներին հնարավորություն չտալով վերահուղարկավորել իրենց մերձավորների աճյունը: Իսկ վերահուղարկավորման համար գերեզմանոցի ղեկավարությունը հանգուցյալների հարազատներից 300 դոլար է պահանջում:



Ըստ իշխանությունների վարկածի, էքսգումացիան եւ եւ վերահուղարկավորումը կատարվում են անվճար հանգուցյալների հարազատների ներկայությամբ` ըստ նրանց էթնիկ եւ կրոնական ավանդույթների: Մինչդեռ, Հրեական նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի հրեական համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, «որոնք ստիպված էին անցնել նարիմանյան մղաձավանջի միջով», «հրեական անավդույթների կատարումն այդ տարածքում սահմանափակվում է նրանով, որ փորողները բահերով լցնում են հրեաների աճյունը պլաստիկ պարկերի մեջ եւ հանձնում հարազատներին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---