9 հոկտեմբերի 2007 - 14:49 AMT
Հոկտեմբերի 28-ին Հայաստանը կանցնի «ձմեռային» ժամանակի
Հոկտեմբերի 28-ին Հայաստանը կանցնի «ձմեռային» ժամանակի: Հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամը 3:00-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքները հարկավոր է տանել մեկ ժամ հետ: Ամառային եւ ձմեռային ժամանակի անցնելու ռեժիմը, որը տնտեսապես արդյունավետ է էլեկտրաէներգիա տնտեսելու տեսակետից, կիրառվում է աշխարհի 110 երկրներում: