Ուելսի մայրաքաղաքում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Ուելսի հայ համայնքը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում: Հուշարձանը նախատեսվում է բացել ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին: Հուշարձանի վրա խաչաձեւ, երեք լեզուներով (անգլերեն, հայերեն, վալի) կգրվի «Ցեղասպանություն» բառը:



Ուելսը Մեծ Բրիտանիայի առաջին նահանգն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է CNN Turk-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---