Վրաստանի հայերը բողոքի ցույց կկազմակերպեն ԱՄՆ դեսպանատան առջեւ ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Վրաստանի Հայերի համագործակցության կենտրոնը ցույց է կազմակերպում Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատան մոտ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչ Լեւոն Իսախանյանը, ցուցարարները հանդես կգան ի պաշտպանություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման:



«Մենք կարծում ենք, որ կհավաքվի առնվազն շուրջ 100 մարդ: Մեզ կմիանան ոչ միայն հայերը, այլ նաեւ այլ ազգությունների մեր բարեկամները, օրինակ եզդիները: Ակցիային կմասնակցեն նաեւ Ցեղասպանության զոհերի անմիջական ժառանգները»,-ասել է Իսախանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---