9 հոկտեմբերի 2007 - 17:00 AMT
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի բաժանում սպանության գործերն ըստ ազգային հատկանիշի
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ուշադրություն չի դարձնում ագությանը` սպանությունների մաիսն գործերը քննելիս, երեքշաբթի Երեւանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

«Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի բաժանում սպանության գործերն ըստ ազգային հատկանիշի: Ներկայումս գլխավոր դատախազությունն արդեն ավարտել է լրագրող Պոլիտկովսկայաի եւ Ռուսաստանի ԿԲ առաջին փոխնախագահ Կոզլովի սպանությունների հետաքննությունը»,-հավաստիացրել է նա: Միեւնույն ժամանակ Չայկան հավելել է, որ ամեն տարի Ռուսաստանում կատարվում է շուրջ 35 հազար սպանություն, բազում այլ հանցագործություններ, հաղորդել է «Նովստի-Արմենիան»:

Նշենք, որ ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը բացվել է Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 9-ին, որտեղ գլխավոր դատախազների եւ առաջին տեղակալների մակարդակով մասնակցում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուկրաինան, Թուրքմենիան, Ռուսաստանը, Վրաստանը: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին: