Formula-1-ի նոր սեփականատերն անիմաստ է համարում Գրան պրիի ադրբեջանական փուլը20 մարտի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Formula-1-ի նախկին կազմակերպիչները խիստ քննադատության են ենթարկվել Եվրոպայի Գրան պրիի փուլերից մեկն Ադրբեջանում անցկացնելու որոշման պատճառով: «Formula-1-ի մրցաշրջանը դեռ չի սկսվել, իսկ նոր սեփականատերերն արդեն մտածում են ինչպես փոխել ժամանակացույցը»,-ասվում է Jalopnik.com-ի հոդվածում, հայտնում է Panorama.am-ը: Նշվում է, որ Formula-1-ը ձեռք բերած Liberty Media կորպորացիայի գործադիրր տնօրեն Գրեգ Կաֆեյը խստիվ քննադատել է նախկին սեփականատեր Բերնի Էքլսթոունին թանկարժեք մրցավազքն, օրինակ Բաքվում, անցկացնելու համար: Նա հավելել է, որ գովազդի առումով դա ոչինչ չի տալիս: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանում Formula-1-ի կազմակերպիչներին ավելի շատ են վճարում մրցավազքի անցկացման համար, սակայն «ոչինչ չեն անում առողջ բիզնես կառուցելու և երկարաժամկետ բրենդ ստեղծելու ուղղությամբ»: Նշվում է նաև, որ Ադրբեջանը Formula-1-ի անցկացման պայմանագիր է կնքել 10 տարով, այն կարող է չեղարկվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այն էլ առաջին 5 տարում: Ավելի վաղ հայտնի իսպանական Marca պարբերականը նյութ հրապարակեց, որի համաձայն Formula-1 անցկացնելու համար Բաքուն ավելի քան €80 մլն է վճարել: Նշվում էր նաև, որ իսպանացի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն մոտ €2 մլն է ստացել կամ ստանալու է` Եվրոպայի Գրան պրիի դեսպան դառնալու համար: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Formula 1-ի միջև պայմանագրի գումարը կոմերցիոն գաղտնիք է և պաշտոնապես չի հրապարակվում: «Ֆորմուլա-1» մրցումներն առաջին անգամ անցել են Բաքվում 2016-ի հունիսի 17-19: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |