9 հոկտեմբերի 2007 - 17:32 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքական դիվանագիտությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել Հայաստանի հետ
«Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը մի կողմից շատ են խանգարում մեր ժողովրդների պատմական խնդիրները, մյուս կողմից` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտությունը, կապված տարածքային հավակնությունների հետ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, «այս իրավիճակում թուրքական դիվանագիտությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել Հայաստանի հետ»:

«Վերջերս, մասնակցելով Նյու Յորքում Գլխավոր վեհաժողովի նիստին, ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որին եւս ասացի, որ մենք հարեւաններ ենք, եւ պետք է երկխոսության ու համագործակցության ուղիներ գտնենք: Մենք պատմական խնդիրներ ունենք, սակայն պետք է ձգտենք կարգավորել դրանք քաղաքակիրթ կերպով եւ նայենք դեպի ապագան»,-հայտարարել է Ալի Բաբաջանը, հաղորդում է «Թրենդը»: