ՀՀ-ից ԵՄ թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել20 մարտի 2017 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ այս փաստը պետք է հետաքննել: «Միջադեպը կապված է Բելառուսի տարածքով Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ»,-ասել է Լուկաշենկոն, գրում է Sputnik-Բելառուսը: Բելառուսի նախագահը հանձնարարել է հետաքննել միջադեպը և զեկուցել արդյունքների մասին: Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ «ռադիոակտիվ ինքնաթիռի» հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում: Ինքնաթիռը, որը ուղևորատար չէր, մեկնում էր Բուլղարիա: Ավելի վաղ Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հայտնել էր, որ Բելառուսի սահմանապահները մարտի լույս 20-ի գիշերը կասեցրել են դեպի Ուկրաինա զենքով ավտոմեքենայի անցումը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |