ՊՆ. Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորել հնարավոր չէ20 մարտի 2017 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Զինվորական պանթեոն Եռաբլուրում «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորելու հարց չի կարող քննարկվել: Այս մասին ասել է ՊՆ Զինվածառողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը: «Եռաբլուրում հուղարկավորված են Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկներն ու զինծառայողները, մարտական հերթապահության ժամանակ կամ շփման գծում զոհվածները: Մեր տեղեկատվական բազայում Արթուր Սարգսյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ որևէ փաստ արձանագրված չէ: Փորձել ենք նաև ջոկատների ու զորամասերի հրամանատարների միջոցով ճշտել, սակայն ոչ մի տեղից ոչ մի փաստ չենք կարողացել ստանալ», - պարզաբանել է Առուշանյանը, հաղորդում է ՀՀ Հանրային հեռուստաալիքը: Նրա խոսքով, Սարգսյանը ԽՍՀՄ զինված ուժերում է ծառայել: 49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։ Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |