«Ալեքս տեքստիլը» բանակցում է Zara-ի և H&M-ի հետ20 մարտի 2017 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Ալեքս տեքստիլ» ընկերությունը բանակցում է Zara-ի և H&M-ի հետ: Այս մասին տեղեկացվել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընկերություն այցի ժամանակ: Հանրապետության նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: «Մինչև այժմ կատարվել է մոտ 7 մլն եվրոյի ներդրում: Ծրագրում ենք նաև նման արտադրամասեր բացել մարզերում», - ասել է Մովսիսյանը: Նա հավելել է. «Մեզ մոտ հիմա ներկա են Zara-ի և H&M-ի մատակարարները: Բանակցում ենք նրանց հետ գործակցության մասով», - մեջբերում է Aysor.am-ը: Մովսիսյանը Zara-ի և H&M-ի հետ հնարավոր գործակցության մասով այլ մանրամասներ չի հայտնել: 2015-ից գործունեությունը սկսած` գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: Հանրապետության նախագահին ներկայացրել են, որ 2017-ին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է մոտ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս մոտ 600 նոր աշխատատեղ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |