Հայաստանն ու Ռումինիան ստորագրել են 2008 թվականի ռազմական համագործակցության պլանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10 -ին Հայաստանն ու Ռումինիան ստորագրել են 2008 թվականի ռազմական համագործակցության պլանը: Պայմանագիրը ստորագրել են երկու երկրների նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Թեոդոր Մելեշկանուն: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ առկա ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակին` փաստելով, որ կան բոլոր նախադրյալներն այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար, մասնավորապես` ռազմական կրթության բնագավառում: Պաշտպանության նախարարները նաեւ անդրադարձան Սեւծովյան ընդլայնված տարածաշրջանի անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին առնչվող հարցերի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---