Վարչապետը՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում մշակվելու է մեր վաղվա օրը»21 մարտի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին: Հանդիպմանը քննարկվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՄԱԶԾ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է վարչապետը: Մարտինեզ Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման և այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարևորել է ՀՀ կառավարության, Սփյուռքի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը: Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում և մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու և ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 2017-ի հունվարի 12-ին Երևանում պաշտոնապես բացվեց ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը: Կենտրոնի գաղափարը եղել է կառավարության ծրագրի մեջ ընդգրկված առանցքային թիրախներից մեկը, որ պետք է ձևավորել տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |