10 հոկտեմբերի 2007 - 16:39 AMT
ԱՀՀ-ն տեսահոլովակ է զետեղել YouTube կայքում, որը ճշմարտությունն է պատմում Հայոց ցեղասպանության մասին
Ամերիկայի հայկական համագումարը տեսահոլովակ է թողարկել` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի: Ինչպես ասվում է ԱՀՀ հաղորդագրության մեջ, «քանի դեռ Թուրքիայի կառավարությունը շարունակում է մերժողականների պատվիրակություններ ուղարկել` Կոնգրեսի դահլիճներում իր ձայնը լսելի դարձնելու նպատակով, մենք պետք է այնպես անենք, որ ճշմարտությունն էլ ավելի բարձր լսվի»: Հայկական համագումարը թողարկել է տեսահոլովակը, որը փաստում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Մենք պետք է ապահովենք, որպեսզի ճշմարտությունը հաղթի այսօրվա քվեարկությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ԱՀՀ-ն նաեւ կոչ է անում ամերիկացի կոնգրեսականներին առանց փոփոխությունների ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: ԱՀՀ տեսահոլովակը կարելի է դիտել ինտերնետում հետեւյալ հասցեով. http://www.youtube.com/armenianassembly: