Շոտլանդիայի խորհրդարանում անկախության հանրաքվեի բանավեճ է սկսվել22 մարտի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի Ազգային խորհրդարանի պատգամավորները մարտի 21-ին երկօրյա բանավեճերի շարք են սկսել անկախության մասին երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Համապատասխան նախաձեռնությամբ է հանդես եկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը որակապես նոր իրավիճակ է ստեղծել: Շոտլանդացի պատգամավորները մարտի 22-ին կքվեարկեն հանրաքվեի անցկացմանը կողմ կամ դեմ: Դեմ են հանդես գալիս ազատականները, լիբերալ-դեմոկրատները և պահպանողականները: Սակայն նախաձեռնողին սատարում են խորհրդարանական մեծամասնություն ունեցող «կանաչները», գրում է Deutsche Welle-ն: Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է խորհրդարանից լիազորություններ ստանալ Լոնդնոի հետ բանակցությունների համար: Առանց Լոնդոնի համաձայնության հնարավոր չէ իրավաբանական հետևանքներ ունեցող հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պնդում է, որ հանրաքվե պետք չէ անցկացնել, քանի դեռ չեն ավարտվել Brexit-ի մասին բանակցությունները: Ըստ Սթերջենի, հանրաքվեն պետք է կայանա 2018-ի աշնանը կամ 2019-ի գարնանը: 2014-ին անկախության մասին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Brexit-ի վերաբերյալ քվեարկության ժամանակ 2016-ին Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում մնալուն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |