ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ ընտրություններում 171 մասնակից կունենա22 մարտի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի դիտարկումը: ԱՊՀ դիտորդների առաքելության կենտրոնակայանի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրարշավի ընթացքը, պայմանավորվել են աշխատանքային շփումները պահպանելու և քվեարկության օրը՝ ապրիլի 2-ին առաքելությունների ղեկավարների հանդիպման մասին: Նշվում է, որ ավարտվել է ԱՊՀ դիտորդական առաքելության ձևավորումը: Առաքելության կազմում 171 դիտորդ է ընդգրկվել, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |