Բոսթոնի արքեպիսկոպոսը սատարում է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման գաղափարին

PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգի Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդ, կարդինալ Շոն Օ'Մելլին հավանություն է տվել Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցմանը: «Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը եւ այն տառապանքները, որ դա բերեց հայ ժողովրդին: Մենք խրախուսում ենք Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կառուցման գաղափարը»,-ասել է Շոն Օ'Մելլին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, որը հովվապետական այցով ԱՄՆ-ում է:



Հանդիպմանը Խորհրդի գործադիր տնօրեն Հայր Ջեք Ջոնսոնը ընթերցեց հետեւյալ բանաձեւը. «Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը հաստատապես ճանաչում է 1915թ. ապրիլի 24-ից մինչեւ 1923թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայեր բնաջնջման ենթարկվեցին, եւ Փոքր Ասիայում իրենց նախնյաց երկրից վտարվեց գրեթե ողջ հայ բնակչությունը: Հայոց Եղեռնը ցեղասպանության ժամանակակից առաջին դեպքն էր, որը պետության քաղաքականությունն էր...Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը վճռում է` 1.Դիմադրել եւ կշտամբել Ցեղասպանությունը հերքողներին (անկախ այն հանգամանքից` դա արվում է ոճրագործությանը մասնակից լինելու, քաղաքական կամ կեղծ կրթաթոշակ ստանալու նպատակներով, թե զուտ անտարբեր լինելու պատճառով) այն գիտակցությամբ, որ ցեղասպանության ցանկացած հերքում միայն կխրախուսի ապագայում ցեղասպանության փորձերը: 2. Հիշել Հայոց ցեղասպանության զոհ դարձածների մասին եւ աղոթել վերապրածների խաղաղության համար, աղոթել մշտապես, որպեսզի այս նոր դարում Աստված մարդկությանը մեկընդմիշտ ազատի ցեղասպանության արհավիրքից», հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---