Վաշինգտոնում կքննարկվի ԻՊ դեմ պայքարը. 68 երկիր է մասնակցում

Վաշինգտոնում կքննարկվի ԻՊ դեմ պայքարը. 68 երկիր է մասնակցում

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Վաշինգտոնում կքննարկվի «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարը: ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ երկրների նախարարական հանդիպմանը կմասնակցի 68 պետության ներկայացուցիչ:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնակատար Մարկ Թոները հայտնել էր, որ հանդիպումը կնախագահի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Դա առաջին հանդիպումը կլինի լիագումար կազմով 2014-ի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը հանդիպմանը չի մասնակցի, քանի որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ չէ:

«Մենք ԻՊ դեմ պայքարի կարևոր փուլում ենք և կօգտվենք այդ նախարարական հանդիպումից համախմբելու համար միջազգային ջանքերը և ջախջախելու համար ԻՊ-ին դեռևս նրա տիրապետության տակ գտնվող Իրաքի և Սիրիայի շրջաններում: Նախատեսվում է նաև առավելագույնս ավելացնել ճնշումն այդ կազմակերպության բաժանմունքների, ստորաբաժանումների ու ցանցի վրա»,-ասել է Թոները, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, նախարարական հանդիպման ժամանակ տեղի կունենա «մանրակրկիտ բանավեճ» կոալիցիայի առաջնային գործողությունների մասին, ներառյալ զինվորականներին, ինչպես նաև կքննարկվի հումանիտար վիճակն Իրաքում և Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---