10 հոկտեմբերի 2007 - 19:55 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Իսրայելին կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը
Թուրքիայի արտրգործնախարար Ալի Բաբաջանն իր իսրայելցի գործընկեր Ցիպի Լիվնիի հետ հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպմանը կոչ է արել Իսրայելին կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը: Ինչպես Ալի Բաբաջանը հայտարարել է Jerusalem Post-ին, «Թուրքիայում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելի ժողովուրդը, իսրայելյան կազմակերպությունները հայկական սփյուռքի եւ հայկական լոբբիի հետ մեկտեղ փորձում են վարկաբեկել Թուրքիային, դատապարտել մեր երկիրը եւ թուրք ժողովրդին»: «Թուրքիան ուրախ կլիներ, եթե Իսրայելը կարողանար ճնշում գործադրել ԱՄՆ Կոնգրեսի վրա, որպեսզի այնտեղ ինչ-որ սխալ տեղի չունենա: Մենք ուշադիր լսեցինք Թուրքիայի ԱԳն ղեկավարի մտահոգությունները եւ արտահայտեցինք մեր դիրքորոշումը»,-հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Մարկ Ռեգերը հանդիպման ավարտին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: