Շտայնմայերը պաշտոնապես ստանձնել է Գերմանիայի նախագահի պաշտոնը22 մարտի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մարտի 22-ին պաշտոնապես ստանձնել է ԳԴՀ նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել բունդեսթագի և բունդեսրաթի համատեղ նիստում: Նա երդում է տվել Հիմնական օրենքի վրա՝ խոստանալով պաշտպանել Գերմանիայի քաղաքացիների իրավունքները և կատարել իր պարտականությունները, գրում է Deutsche Welle-ն: ԳԴՀ նախագահն ամբիոնից դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ըստ Շտայնմայերի, Թուրքիայի նախագահը պետք է հարգի «օրենքի գերակայությունը, ԶԼՄ-ների և լրագրողների ազատությունը»: Գերմանիայի նախագահը պահանջել է նրանից պահպանել իրավական պետության իրավունքները և ազատ արձակել գերմանական Die Welt-ի լրագրող Դենիզ Յուջելին: Փետրվարի 12-ին Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հաղթեց Դաշնային ժողովում քվեարկության առաջին իսկ փուլում: 61-ամյա սոցիալ-դեմոկրատի օգտին քվեարկել է 931 պատգամավոր, 103-ը ձեռնպահ է մնացել: Քվեարկությանը մասնակցել է 1239 մարդ: Նախագահն ընտրվել է 5-ամյա ժամկետով: Այդ պաշտոնում Շտայնմայերը փոխարինեց 77-ամյա Յոահիմ Գաուկին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |